Լիբանանում ՀՀ դեսպանությունում բացվել է Երևանի 2800-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես

Armenpress 18:32, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպանության և Երևանի պատմության թանգարանի համագործակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպանությունում մարտի 20-ին բացվել է լուսանկարների ցուցահանդես՝ «2800-ամյա Երևանը` Հայաստանի երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, հանդես գալով բացման խոսքով, կարևորել է Երևանի հազարամյակների պատմության ուսումնասիրումը, քաղաքի ժառանգության պահպանումը և համակողմանի ներկայացումը՝ շեշտելով, որ Երևանը հայ ժողովրդի բոլոր հատվածների մայրաքաղաքն է և պետք է արդարացիորեն ներկայանա որպես այդպիսին:

Ցուցադրության ընթացքում ներկայացվել են Երևան քաղաքի պատմության տարբեր շրջանները պատկերող հարյուրից ավելի լուսանկարներ, ընթերցվել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am