Ֆրանսիայում պայթյուն Է որոտացել քիմիական գործարանում

Armenpress 18:08, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու մարդ Է հոսպիտալացվել Ֆրանսիայի Սեն Սյուլպիս-լյա-Պուանտ կոմունայում (Տառնի դեպարտամենտ) Brenntag գերմանական քիմիկան ընկերության գործարանում մարտի 21-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեպարտամենտի պրեֆեկտուրան հայտնել Է Twitter-ի իր Էջում:

«Ժամը 9:45-ին պայթել Է ստորգետնյա ռեզերվուարը Սեն Սյուլպիս-լյա-Պուանտում Brenntag ընկերության ձեռնարկությունում, որը մասնագիտանում Է արդյունաբերական քիմիական արտադրանքի իրացման բնագավառում: Վթարը տեղի Է ունեցել ռեզերվուարի մաքրման գործընթացում, որը պայթյունի պահին դատարկ Էր: Պատահարի հետեւանքով ընդհատվել Է երկաթուղային հաղորդակցությունը Ալբի եւ Տուլուզա քաղաքների միջեւ: Տեղի իշխանությունները հանձնարարել են մերձակա դպրոցներին՝ աշակերտներին չթողնել փողոց: Պատահարի վայր Է ժամանել ոստիկանությունը, աշխատում են հրշեջ հաշվարկները: Պայթյունի պատճառները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am