Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամը չպետք Է կրկնվի. Մերկել

Armenpress 18:00, 21 Մարտ, 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիոն ճգնաժամը, որին Եվրամիության երկրները բախվեցին 2015-2016 թվականներին, չպետք Է կրկնվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում ելույթ ունենալով կառավարական հայտարարությամբ: «Հարկավոր Է խուսափել նման իրադրության կրկնվելուց,-ասել Է նա:- Դրա կրկնվելը կնշանակի, որ մենք ոչ մի բան չսովորեցինք ո՛չ ազգային, ո՛չ եվրոպական մակարդակով»: Մերկելն ընդգծել Է, որ Եվրոպայում վերջին տարիների ճգնաժամերը, այդ թվում՝ միգրացիոնը, «պառակտեցին ու բաժանեցին» գերմանական հասարակությունը: ԳԴՀ-ի կանցլերը թվարկել Է երեք գործոն, որոնց մասին ԵՄ-ն ապագայում չպետք Է մոռանա: Առաջին՝ Բրյուսելը պետք Է վերջ դնի նրանց անօրինական բիզնեսին, ովքեր փողի դիմաց միգրանտների են բերում հանրակցություն, երկրորդ՝ ավելի լավ ֆինանսավորել անկայուն պետությունների օժանդակման ծրագրերը, երրորդ՝ հարկավոր Է պայքարել միգրացիայի պատճառների դեմ, հավելել Է Մերկելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am