1000х90.jpg (78 KB)

Հնդկաստանում ավտոբուսներ կհայտնվեն կանանց համար

Armenpress 15:25, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգում երթուղիներ դուրս կգան կանանց համար նախատեսված ավտոբուսներ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է տարածաշրջանի կառավարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նահանգի գլխավոր նախարար Յոգի Ադիտյանաթհը մարտի 21-ին հայտնել Է, որ ուղեգիծ դուրս կգան 50 վարդագույն ավտոբուսներ, որոնց վարորդները բացառապես կանայք են լինելու: Բացի այդ, 10 ավտոբուսներում որպես վարորդներ նույնպես կանայք են աշխատելու: Հասարակական տրանսպորտը հնդկուհիների համար համարվում Է ամենավտանգավոր վայրերից մեկը:

2012 թվականին մի խումբ երիտասարդներ Դելիում ուսանողուհու Էին բռնաբարել ավտոբուսում, ինչից հետո աղջիկը մահացել Էր: Առաջին վարդագույն ավտոբուսը նահանգի իշխանություններին ներկայացվել Էր դեռ 2017 թվականին: Նախագիծը հավանության Էր արժանացել: Փոխադրամիջոցը հանդերձված Է օդափոխիչով, ինչպես նաեւ տագնապի կոճակներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am