Ռինգո Սթարն արժանացել է Բրիտանական կայսրության ասպետի կոչման

Armenpress 19:02, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Բրիտանական կայսրության ասպետի կոչման է արժանացրել Beatles խմբի թմբկահար Ռինգո Սթարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին երաժիշտը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:

77-ամյա երաժշտի և այլ ակնառու բրիտանացիների մեծարման արարողությունն անցկացվել է Բուքինհեմյան պալատում: «Իրականում սա շատ մեծ նշանակություն ունի ինձ համար: Սա նշանակում է, որ մեր արած գործերը գնահատվում են: Ինձ իսկապես շատ հաճելի է», - ասել է Սթարը:

Լրագրողների հարցին՝ արդյոք ինքը ցանկանում է, որ իրեն սըր Ռինգո անվանեն, ինչպես նախատեսում է նոր կարգավիճակը, Սթարը պատասխանել է, որ դեռ չի կողմնորոշվել այս հարցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am