Կբարեկարգվի Կոմիտասի անվան պանթեոնին հարակից  այգին

Armenpress 18:27, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի  շինարարության և բարեկարգման, բնապահպանության վարչություններին և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է սկսել Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգու վերակառուցման և բարեկարգման աշխատանքները:

«Այս այգու վերակառուցման և բարեկարգման ծրագիրը մեր առաջնահերթություններից մեկն է, ու պետք է այնպես կազմակերպել աշխատանքները, որ արդյունքում ունենանք իսկապես հարմարավետ ու պատշաճ կահավորված ևս մեկ հանգստի գոտի», - ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշել է Երևանի քաղաքապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am