Արցախի ՊԲ-ն ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել

Armenpress 00:17, 20 Մարտ, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում մարտի 19-ի ժամը 18:30-ի սահմաններում, Արցախի պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի՝ հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված, անօդաչու թռչող սարք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am