1000х90.jpg (78 KB)

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել

Armenpress 21:59, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մարտի 17-ին, ժամը 15.00-ին, ՀԱ Բ-2 թաղամասի 136 շենքից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Էնրիկո Մ.-ին, որը մարտի 15-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am