Էրեբունի –Երեւանի հոբելյանին նվիրված անցկացվելու է ավելի քան 50 միջոցառում

Armenpress 17:56, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված ավելի քան 50 միջոցառում կանցկացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երեւանի ավագանու նիստին հաջորդած հարց ու պատասխանի ընթացքում այս մասին ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Նրա խոսքով` միջոցառումների շրջանակում կհայտարարվեն նաեւ մի շարք մրցույթներ: «Երեւանի հիմնադրման 2800-ամյակի առիթով տեղի կունենան գիտաճանաչողական մի շարք միջոցառումներ: Դրանցից մեկը  հայագիտությանը վերաբերվող միջազգային գիտաժողովն է»,-ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ  հիմնական միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 29-ին եւ 30-ին` Էրեբունի արգելոց -թանգարանի ամրոցում, Հանրապետության հրապարակում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am