Հավակորդների մրցաշարի 8-րդ տուր. ՈՒՂԻՂ

Armenpress 18:00, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում մեկնարկեցին 8-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով խաղում է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Մյուս զույգերն են՝ Գրիշչուկ-Կրամնիկ, Մամեդյարով-Կարյակին, Սո-Կարուանա:

7 տուրից  հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 5 միավորով Ֆաբիանու Կարուանան է: 4,5 միավորով երկրորդը Շախրիյար Մամեդյարովն է: Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկն ունեն 3,5 միավոր: 3 միավոր ունի Սերգեյ Կարյակինը, իսկ մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով եզրափակում են Լևոն Արոնյանը և Ուեսլի Սոն:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am