Քենտուկիում գնացքների բախման հետեւանքով կան վիրավորներ

Armenpress 14:03, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու գնացք Է բախվել ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգի Ջորջթաուն քաղաքի շրջանում, ինչի հետեւանքով վիրավորվել Է չորս մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է WKYT հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով լույս մարտի 19-ի գիշերը (Երեւանի ժամանակով՝ մարտի 19-ի առավոտյան):

Բախման հետեւանքով գնացքներից մեկը դուրս Է ընկել ռելսերից: Վտանգավոր նյութի արտահոսքի պատճառով, որը փոխադրում Էր շարժակազմերից մեկը, իշխանությունները մերձակա շրջանների բնակիչներին առաջարկել են տարհանվել: «Պատահարի վայրում կրակի բռնկումները մարված են»,-հայտնել Է ոստիկանությունը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում: Իրավապահներն առայժմ չեն հայտնում, թե ինչ Էր տեղափոխում ռելսերից դուրս ընկած գնացքը: Պատահարի պատճառը նույնպես հայտնի չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am