Դատարանը կալանադրել Է Ջիգարխանյանի նախկին կնոջ մոսկովյան բնակարանը եւ 1 մլն ռուբլի

Armenpress 12:13, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի դատարանը անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին քրեական գործի շրջանակներում բնակարան Է կալանադրել Մոսկվայում եւ դրամական հաշիվներ՝ 1 մլն ռուբլու չափով, որոնք պատկանում են ռեժիսոր եւ դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Վիտալինայի փաստաբան Լարիսա Շիրոկովան:

«Մայրաքաղաքի դատարանն անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին քրեական գործի շրջանակներում կալանադրել Է իմ պաշտպանյալի՝ Մոսկովայի Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանը: Բացի այդ, դատարանը կալանք Է դրել Լանտա-բանկում 1 մլն ռուբլու վրա, որը նույնպես պատկանում Է Վիտալինային»,-ասել Է փաստաբանը:

ՌԴ Հետաքննչական կոմիտեն Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք Է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով («Անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում») եւ նրանից ստորագրություն Է վերցրել չմեկնելու մասին: Հետաքննության վարկածով՝ արտիստի նախկին կինը հավաքել եւ մամուլում տեղեկատվություն Է տարածել Ջիգարխանյանի հետ անձնական ու ընտանեկան կյանքի մասին՝ առանց նրա համաձայնության: Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ինքը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում մերժել Է առաջադրված մեղադրանքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am