Ազատ ոճային ըմբիշները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում  

Armenpress 12:17, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մի քանի անդամներ հաջող են հանդես եկել Խարկովի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գևորգ Մխեյանը դարձել է ոսկե մեդալակիր: Արսեն Հարությունյանը, Հովհաննես Մխիթարյանը և Վարուժան Կաջոյանը նվաճել են արծաթ, իսկ Կարեն Զուրաբյանը, Գոռ Թորոսյանը, Իգոր Սարգսյանը և Մարզպետ Գալստյանն արժանացել են բրոնզե մեդալների:

Մրցաշարին մասնակցում էին շուրջ 130 ըմբիշներ Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից և Ռումինիայից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am