Անհայտ անձինք հարձակվել են Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա

Armenpress 10:16, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք մարտի 19-ի առավոտյան հրկիզիչ խառնուրդով շշեր են նետել Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը հղում անելով ոստիկանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կոպենհագենում գտնվող շենքի ճակատամասին զգալի վնաս Է հասցվել, տուժածներ չկան: Ոստիկանությունը միջադեպի հետաքննություն Է վարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am