1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ի Oak Hill ռազմանավը ժամանել Է Բաթումի նավահանգիստ

Armenpress 10:10, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ օպերատիվ նավատորմի Oak Hill դեսանտային նավը ժամանել Է Բաթումի նավահանգիստ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Աջարիայի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:

Oak Hill-ը նախկինում երբեք չի մտել Վրաստանի տարածքային ջրեր: Սպասվում Է, որ առաջիկա օրերին ամերիկյան ռազմանավը կժամանի սեւծովյան տարածաշրջանի եւս մի քանի նավահանգիստ եւ կմասնակցի դաշնակիցների ու ու գործընկեր երկրների նավատորմերի հետ ԱՄՆ-ի երկկողմ զորավարժություններին: ԱՄՆ-ի Oak Hill-ի հրամանատարը Ֆիլիպ Նայթն Է: Նավի անձնակազն ունի 400 անդամ եւ 22 սպա: Ռազմանավը Բաթումից կմեկնի մարտի 20-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am