Խուան Մարտին դել Պոտրոն հաղթեց Ֆեդերերին «Indian Wells»-ի եզրափակչում

Armenpress 08:45, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Indian Wells»-ի թենիսի մրցաշարի եզրափակչում արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն հաղթեց Ռոջեր Ֆեդերերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2 ժամ 45 րոպե ձգված մրցախաղում դել Պոտրոն հաղթեց երեք սեթերում` 6:4, 6:7 (8:10), 7:6 (7:2) հաշվով: Ֆեդերեր-Պոտրո դիմակայությունում արգենտինացին տոնեց իր 7-րդ հաղթանակը, սակայն ընդհանուր հաշվարկում առաջատարը Ֆեդերերն է` 7-18:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը իր կարիերայում առաջին հաղթանակը տոնեց «Masters-1000» կարգի մրցաշարում: Մրցաշրջանի մեկնարկից ի վեր սա Ֆեդերերի առաջին պարտությունն էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am