Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ապարան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը

Armenpress 15:22, 18 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 18-ին, ժամը 12:19-ին ահազանգ է ստացել, որ Ապարանի լիճ տանող ճանապարհին՝ կամրջի մոտ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶ-32213» մակնիշի 2251L պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am