Հաճույք ստացանք «Ուրարտու»-ի դեմ խաղից. Կոնստանտին Միրզոյանց

Armenpress 13:37, 18 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Ստեփանակերտի «Արցախ» ակումբի բասկետբոլիստ Կոնստանտին Միրզոյանցի կարծիքով Հայաստանի առաջնության կիսաեզրափակչի «Ուրարտու»-«Արցախ»  խաղը հաջող էր հյուրերի համար:

«Հաջող խաղ ստացվեց: Չգիտեմ էլ ինչ ասեմ, ամեն ինչ հրաշալի է, բոլորին շատ սիրում եմ: Բոլորն ամեն ինչ տեսան, հանդիսականն էլ գոհ է: Հաճույք ստացանք «Ուրարտու»-ի դեմ խաղից: Ես չեմ էլ մտածում հաշվի մասին, պարզապես խաղում եմ: Մենք լավ թիմ ունենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Միրզոյանցը:

Բասկետբոլի Հայաստանի առաջնության կիսաեզրափակչի առաջին խաղում «Արցախ»-ը համառ և անզիջում պայքարում 76-70 հաշվով հաղթեց «Ուրարտու»-ին։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am