Արոնյանի հաջորդ մրցակիցը Կարուանան է. հավակնորդների մրցաշար

Armenpress 10:40, 18 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում մեկօրյա հանգստից հետո վերսկսվուն եմ պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում է Ֆաբիանու Կարուանայի հետ: Մյուս զույգերը կազմել են՝ Գրիշչուկ-Մամեդյարով, Կրամնիկ-Լիժեն, Կարյակին-Սո:

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները 4-ական միավորով Ֆաբիանու Կարուանան և Շախրիյար Մամեդյարովն են: 3-ական միավոր ունեն Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը և Դին Լիժենը: 2,5 միավոր ունեն Լևոն Արոնյանը և Ուեսլի Սոն: Վերջին տեղում 2 միավորով Սերգեյ Կարյակինն է:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am