Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու»-ի հաղթական խաղին

Armenpress 23:41, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անդամ Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Մարիտիմու»-ն արտագնա խաղում 1:2 հաշվով հաղթել է «Տոնդելա»-ին:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Գևորգ Ղազարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Մարիտիմու»-ն 6-րդ տեղում է 39 միավորով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am