1000х90.jpg (78 KB)

Հայ շախմատիստներից շատերը հաջող մեկնարկեցին Եվրոպայի անհատական առաջնությունում

Armenpress 23:33, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան անդրանիկ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանը ներկայացնող շախմատիստներից հաղթանակներ տոնեցին՝ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Դավիթ Քալաշյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վահե Դանիելյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը,Արմեն Միքայելյանը, Հայկ Երիցյանը և Արամ Հակոբյանը:

Աշխարհամասի գլխավոր ստուգատեսը հավաքել է ներկայացուցչական կազմ. առաջնության 318 մասնակիցների թվում է 138 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Յակովենկոն: Մասնակիցների թվում են նաև հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դավիդ Նավարան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Ֆրանցիսկո Վալեխոն, Մաքսիմ Մատլակովը, Ռուսլան Պոնոմարյովը, Իվան Չեպարինովը, Էռնեստո Ինարկիևը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am