Վատ եղանակի պատճառով Լոնդոնում տասնյակ չվերթներ են հետաձգվել

Armenpress 17:11, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյան և քամու ուժգնացման հետևանքով ավիաընկերությունները Լոնդոնից մեկնող տասնյակ չվերթներ են հետաձգել: Այդ մասին փաստում են Լոնդոնի օդանավակայանները: 

«Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, տեղեկացնում է, որ, մասնավորապես, Հիթրոու օդանավակայանում ավիափոխադրողները հետաձգել են չվերթները մայրցամաքային Եվրոպա և Էդինբուրգ: Հարաբերական տաք եղանակից հետո շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում շաբաթ օրը կտրուկ ցրտել է: Երկրի տարբեր հատվածներում ձյուն է տեղում և ուժգնանում է քամին: 

Ներկայումս բրիտանական մայրաքաղաքում ձյուն է տեղում, իսկ ջերմաստիճանը նվազել է` հասնելով զրո աստիճանի: Բրիտանական օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ ջերմաստիճանը կնվազի մինչև հինգ աստիճան:  


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am