Մեծ Բրիտանիայի հրահանգիչները դասընթաց են անցկացրել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրահանգչական կազմի հետ

Armenpress 21:12, 16 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ռազմական ուսումնախորհրդատվական խմբի հրահանգիչների կողմից ՀՀ ԶՈՒ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրահանգչական կազմի համար փետրվարի 18-ից մարտի 16-ը անցկացվել է խաղաղապահ հրահանգիչների դասընթաց, որի շրջանակում 20 հրահանգիչներ պատրաստվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան մեթոդաբանության խաղաղապահ դասընթացներ անցկացնելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 16-ին, դասընթացի ավարտական արարողության ժամանակ, շրջանավարտներին ավարտական հավաստագրերն է հանձնել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Պարապմունքի ընթացքում առավել ակտիվություն և գիտելիքների բարձր մակարդակ ցուցաբերած զինծառայողները պարգևատրվել են խորհրդանշական նվերներով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am