ԼՂ հիմնախնդիրը քննարկում ենք մեր գործընկերների հետ. ՌԴ ԱԳՆ խոսնակ

Armenpress 14:40, 15 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պարբերաբար քննարկում է իր գործընկերների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հիմնախնդիրը պարբերաբար քննարկվում է Ռուսաստանի և Թուրքիայի կողմից:

«Թեման քննարկվում է մեր մի շարք գործընկերների հետ: Խոսքը թե համանախագահների, թե տարածաշրջանի երկրների մասին է: Դա նորմալ է, դա դիվանագիտական աշխատանքի մաս է»,- ասաց Զախարովան:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել էին մարտի 14-ին Մոսկվայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am