1000х90.jpg (78 KB)

Մեզանից որևէ մեկը եթերում միտում չի ունեցել որևիցե մեկին նեղացնելու. Արամ MP3

Armenpress 20:43, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին ալիքով հեռարձակվող «Լավ երեկո» հաղորդումը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում:  Համացանցում շահարկվում էին սկզբում «Միսս Արմենիա» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանին վերաբերող հատվածը, իսկ այնուհետև «Արդարության հետքերով» խորագրում անդրադարձ էր կատարվել «Աբովյան» ՔԿՀ դատապարտյալներին: Այս մասին բացասական դիրքորոշում էր հայտնել նաև ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Արմենպրես լայֆ»-ի փոխանցմամբ՝ հաղորդավար, երգիչ Արամ MP3-ն գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, հայտնելով որ նմանատիպ աղմուկ կբարձրանար նրանց վերջին հաղորդումից հետո: Նա հայտնել է հաղորդման ձևաչափից որոշ մանրամասներ: Ըստ նրա՝ հաղորդման հարցերը հյուրերին տրվում են նախապես, սակայն մոնտաժի իրավունքը պատկանում է հաղորդման ստեղծագործական թիմին:

«Երբեք որևէ մեկին ոչինչ չենք խոստանում, քանի որ հաղորդման իմպրովիզացիոն բնույթն ու սպոնտանությունը հենց հաղորդման հանգույցն են ու հաջողության գրավականը: Մենք մեծապես հարգում ենք բացառապես մեր բոլոր հյուրերին՝ անկախ հաղորդման հումորային ձևաչափից: Մեզնից որևէ մեկը եթերում միտում չի ունեցել երբևէ որևէ մեկին նեղացնելու: Եթե ստեղծվել է նման թյուր կարծիք, կամ մեր հաղորդումը դիտարկվել է այդպես, ապա վստահ եմ, որ գոնե այս տողերից հետո մարդիկ կհասկանան՝ դա այդպես չէ: Հուսանք՝ ըմբռնումով ու ներողամտորեն կմոտենաք: Մենք սիրում ենք մեր հանդիսատեսին ու պատրաստում ենք հաղորդում Ձեր ժամանցը հետաքրքիր դարձնելու համար: Ուզում եմ վստահեցնել, որ թե վերջին հաղորդման ընթացքում, և թե նախորդ հաղորդումներում ես և հաղորդման ստեղծագործական կազմը միտում չենք ունեցել վիրավորելու որևէ մեկին»,- եզրափակել է Արամ MP3-ը:

Մելինե Տոնոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am