Երեւանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների մի շարք տարածքներում վթարային ջրանջատում կլինի

Armenpress 19:55, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 15-ին, ժամը 11։00-15։00-ը կդադարեցվի Երեւանի Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանների Հերացու, Այգեստանի 9-11, Օստրովսկու, Ռոստոմի, Աղյուսագործների, Ծատուրյան, Սարի Թաղի 1-3 փողոցների, Սարի Թաղի 1-10 շարքերի, Որմնադիրների փողոցների՝ իրենց նրբանցքներով, Քրիստաֆորի փողոցի 2-րդ նրբանցքի, Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի, Սասունցի Դավթի փողոցի 70/1, 70/2, 70/3, Ծխախոտագործների  փողոցի  50-180, Խորենացու փողոցի 168-240, Քրիստաֆորի փողոցի 10-90, Աբովյան փողոցի 54, 58  համարների, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի եւ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ջրամատակարարումը: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am