Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել Երևանում երկու անձի դանակահարության դեպքի առթիվ

Armenpress 18:57, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևանի երկու բնակիչների դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018 թվականի մարտի 14-ի ժամը 00:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1984թ. ծնված երկու երիտասարդ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am