Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հաջորդ մենամարտի օրը հայտնի է  

Armenpress 15:49, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բռնցքամարտիկները պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնեն մարտի 17-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանի հաջորդ մրցակիցը Բուրգուտ Հաջիբոևն է, Նարեկ Աբգարյանինը` Բեկսուլթան Ռավշանովը, իսկ Գոռ Երիցյանինը` Վրաստանը ներկայացնող Միքայել Ավագյանը:

Մենամարտերը կկայանան Մոսկվայում: Երեք բռնցքամարտիկներն էլ պարտություն չեն կրել պրոֆեսիոնալ ռինգում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am