Գարեգին Բ-ի ձեռամբ Դնեպրում հայկական եկեղեցի կօծվի

Armenpress 14:47, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Դնեպրում մարտի 17-ին կկայանա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման եւ բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է AnalitikaUA.net կայքը` հղում անելով  Ուկրաինայում Հայ առաքելական եկեղեցու թեմին:

Միջոցառումն անցկացվում է Ուկրաինայի հայերի միության, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի, Ուկրաինայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը  կլինի Եվրոպայի խոշորագույն հայկական եկեղեցիներից մեկը:

Ինչպես հայտնի է, եկեղեցիների կառուցումը, վերականգնումը եւ պահպանումը Ուկրաինայի համայնքի հիմնական գործերից մեկն է:

Ըստ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն կլինի, այլեւ կծառայի որպես մշակութային կենտրոն:

Մարտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը կմասնակցի նաեւ Ուկրաինայի հայերի միության եռամսյակային կոնֆերանսին, որը տեղի կունենա Hyatt Regency Kyiv հյուրանոցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am