Երգչուհի Մայլի Սայրուսին մեղադրել են բանագողության մեջ. Reuters

Armenpress 13:16, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջամայկացի երգիչն ԱՄՆ-ում դատի Է տվել ամերիկացի փոփ-աստղ Մայլի Սայրուսին՝ նրան մեղադրելով երգի գողության մեջ: Ինչպես մարտի 13-ին հայտնել Է Reuters գործակալությունը, հայցվորը փոխհատուցում Է պահանջում 300 մլն դոլարի չափով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մանհեթենի դատարան հայց Է ներկայացրել Մայքլ Մեյը, որը դանսհոլ ոճի երաժշտություն Է գրում ու կատարում Flourgon կեղծանվան ներքո:

Գանգատի պատճառը դարձել Է Սայրուսի՝ We Can՚t Stop վերտառությամբ երգը նրա չորրորդ ստուդիական ալբոմից՝ Bangerz-ից, որը լույս Է տեսել 2013 թվականին: Ինչպես պնդում Է Մեյը, 25-ամյա երգչուհին իր սինգլում անօրինականորեն առանձին բառեր եւ երաժշտական կառուցվածքն Է օգտագործել We Run Things անվանումը կրող իր կոմպոզիցիայից, որը նա ձայնագրել Է 1988 թվականին: Մեյի խոսքով՝ ամերիկուհու երգը փաստորեն կիսով չափ բաղկացած Է իր գաղափարներից:

Մեյը նաեւ հայտարարել Է, որ, բացի 300 մլն դոլարի չափով փոխհատուցումից, խնդրում Է դատարանին արգելք դնել We Can՚t Stop սինգլի տարածման, վաճառքի եւ կատարման վրա, նշում Է Reuters-ը:

1992 թվականին Նեշվիլում (Թեննեսիի նահանգ) ծնված Մայլի Սայրուսը ճանաչում Է ստացել որպես գլխավոր դերակատար դեռահասների համար «Հաննա Մոնտանա» (2006-2011 թթ.) սերիալում: Հետագայում նա դարձել Է փոփ-երգչուհի՝ մինչ այժմ ձայնագրելով եւ թողարկելով վեց ալբոմ, որոնցից վերջինը թողարկվել Է 2017 թվականի սեպտեմբերին: Սայրուսը նաեւ նկարահանվում Է կինոյում: Time ամերիկյան հանդեսը նրան երկու անգամ ներառել Է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am