ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ- ների մարտի 12-ի ամփոփագիրը

Armenpress 21:59, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների մարտի 12-ի ամփոփագիրը։

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «մարտի 12-ին, ժամը 6.20-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսատուն չհասած` դիակ է ընկած:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը 1957 թ. ծնված Զաքար Գրիգորյանն է:  Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են վնասվածքներ: Պարզվել է, որ մարտի 12-ին, ժամը 3.30-ից 6.00-ն ընկած ժամանակահատվածում, Բագրատաշեն-Պտղավան ճանապարհի 1-ին կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից Զ.Գրիգորյանը վրաերթի է ենթարկվել և մահացել: Կատարվում է քննություն:

Մարտի 12-ին, ժամը 19.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարալանջի փողոցի թիվ 16 էլեկտրասյան մոտ բախվել է քարե պատնեշի, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Մարտի 12-ին, ժամը 13.10-ին, Աշտարակ քաղաքի Երևանյան և Ա.Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Մարտի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ խճուղում` Նոր Խարբերդ գյուղի հատվածում, իրար են բախվել «Մերսեդես C-180» և «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21104»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Մարտի 12-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին` գազալցակայանի մոտ, իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21099»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Մարտի 11-ին, ժամը 20.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տերյան փողոցի թիվ 74 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով մարտի 12-ին, ժամը 13.00-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Մարտի 13-ին, ժամը 2.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան փողոցի կամրջի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի: Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն»:

          



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am