1000х90.jpg (78 KB)

ՌԴ-ն սպառնում է արգելել բրիտանական ԶԼՄ-ների գործունեությունը երկրում

Armenpress 21:51, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական որևէ ԶԼՄ Ռուսաստանում չի աշխատի, եթե Լոնդոնը RT  հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցնելու որոշում կայացնի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բրիտանական զանգվածային որևէ լրատվամիջոց մեր երկրում չի աշխատի, եթե նրանք փակել Russia Today-ը»,- ասել է Զախարովան:

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ եթե հաստատվեն ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված կասկածները, ապա ռուսական հեռուստաընկերությունը կզրկվի հեռարձակման լիցենզիայից:  

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am