Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Armenpress 18:38, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ESPN-ի վարկածով ընդգրկվել է Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լոնդոնցիների կազմից խորհրդանշական հավաքականում է ընդգրկվել նաև գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆին, ով «Ուոթֆորդ»-ի հետ խաղում դարձել էր առաջին գոլի հեղինակը:

«Արսենալ»-ն այդ խաղում առավելության էր հասել 3:0 հաշվով: Մխիթարյանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

29-ամյա ֆուտբոլիստը հանդիպման լավագույն խաղացող էր ճանաչվել «Արսենալի» երկրպագուների քվեարկությամբ և Whoscored.com-ի վարկածով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am