Նոր Զելանդիայում անօդաչու թռչող տաքսի են թեստավորում. New Zealand Herald

Armenpress 16:36, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի Հարավային կղզու Քրայսթչերչ քաղաքում թեստավորում են աշխարհում առաջին անօդաչու թռչող տաքսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New Zealand Herald թերթը: Հրատարակության տվյալներով՝ անօդաչու թռչող տաքսին ստացել Է Cora անվանումը:

Փոխադրամիջոցը կարող Է բարձրանալ եւ վայրԷջք կատարել ուղղաձիգ կերպով, ինչպես ուղղաթիռը, եւ թռչել, ինչպես ինքնաթիռը: Նախագծի մշակումը տեւել Է ութ տարի: Zephyr Airworks ընկերությունը, որը մշակում Է նախագիծը, պլանավորում Է տաքսին շուկա հանել վեց տարվա ընթացքում:

«Նման տաքսիները մեզ թույլ են տալիս տեսնելու տրանսպորտի ապագա հնարավորությունները, որոնք կարող են ունենալ հեռագնա առավելություններ ամենօրյա ուղեւորությունների համար եւ նույնիսկ աջակցել մեր աճող տուրիստական շուկային»,- հայտարարել Է Քրայսթչերչ քաղաքի վարչակազմի ղեկավար Ջոաննա Նորիսը, որի խոսքը մեջբերում Է թերթը:

Հրատարակության տվյալներով՝ տաքսին աշխատում Է Էլեկտրական շարժիչով, ուստիեւ անվտանգ Է շրջակա միջավայրի համար: Տաքսու նախատիպը կարող Է փոխադրել երկու մարդու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am