1000х90.jpg (78 KB)

Եվրամիությունը սպինները ներառել է վտանգավոր ապրանքների ցանկում

Armenpress 16:05, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կազմել է վտանգավոր ապրանքների ցանկ, որում, ի թիվս այլ իրերի, ընդգրկվել է սպինները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին ասվում է 2017 թվականի զեկույցում, որը հրապարակել է կասկածելի ապրանքների մասին եվրոպական արագ արձագանքման համակարգը:

Զեկույցում նշվում է, որ սպիններները, հատկապես լուսարձակող մոդելները, կարող են վնասել երեխաներին: Լուսարձակվող սպինների կոճականման մարտկոցները կուլ տալու դեպքում երեխայի մոտ ներսում կարող են այրոցներ առաջանալ: Երեխաների համար վտանգ են ներկայացնում նաև խաղալիքի հեշտությամբ մասնատվող մասերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am