Թուրքիան զորավարժություններ է սկսել Էգեյան ծովում ի պատասխան Հունաստանի

Armenpress 15:08, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի պատասխան հունական ռազմածովային ուժերի կողմից մարտի 6-30-ը իրականացվող զորավարժություններին, Թուրքիան նույնպես ռազմածովային զորավարժություններ է սկսել Էգեյան ծովում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Haberturk-ը:

Haberturk-ի փոխանցմամբ` թուրքական ԶՈւ-ն ռազմածովային զորավարժությունները սկսել է  մարտի 7-ին և շարունակելու է մինչև մարտի 30-ը:

Զորավարժություններին մասնակցող թուրքական ռազմանավերի թվաքանակի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am