Ֆրանսիայում Ասադի հորեղբոր 691 մլն եվրո արժողությամբ ունեցվածք են առգրավել. Figaro

Armenpress 14:42, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական մաքսատունը Իսպանիայի գործընկերների հետ համատեղ բռնագրավել Է շուրջ 691 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ունեցվածք, որը պատկանում Է Ռիֆաթ Ասադին՝ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի հորեղբորն ու նրա մերձավորներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Figaro թերթը:

2016 թվականի ապրիլին Ֆրանսիայում Ռիֆաթ Ասադի նկատմամբ հետաքննություն Է սկսվել 100 մլն դոլար գումարի ունեցվածք, ներառյալ ձիաբուծարան եւ շքեղ բնակարաններ, ձեռք բերելու կասկածանքով: Հունիսին Ֆրանսիայի դատախազները նրան կոռուպցիայի մեղադրանքներ են առաջադրել:

Ավելի ուշ սեփականության վրա կալանք Է դրվել: Ըստ հրատարակության տվյալների, իշխանություններն առգրավել են անշարժ գույքի ավելի քան 500 օբյեկտ, այդ թվում՝ Իսպանիայի Մարբել առողջարանային քաղաքի շրջանում, որոնց թվում կան առանձնատուն, քաղաքամերձ տներ, բնակելի հարկաբաժիններ եւ ռեստորան: Ռիֆաթ Ասադը Բաշար Ասադի հորեղբայրն Է: Նա երկրից վտարվել Էր 1983 թվականին պետական հեղաշրջման փորձից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am