Հավակնորդների մրցաշարի 3-րդ տուր. ՈՒՂԻՂ

Armenpress 18:00, 12 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում մեկնարկեցին 3-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն այս տուրում սպիտակ խաղաքարերով մրցում է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ:

Մյուս զույգերը կազմել են Կարյակինը և Գրիշչուկը, Կարուանան և Մամեդյարովը, Սոն և Լիժենը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am