1000х90.jpg (78 KB)

Space X-ը դեպի Մարս առաջին թռիչքները պատրաստ կլինի կատարելու արդեն 2019 թվականին

Armenpress 12:26, 12 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Space X ընկերությունը դեպի Մարս առաջին թռիչքները պատրաստ կլինի կատարելու արդեն 2019 թվականին, ինչպես մարտի 11-ի գրել Է Independent-ը, պատմել Է ընկերության հիմնադիր Իլոն Մասքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հենց այժմ մենք կառուցում ենք առաջին միջմոլորակային տիեզերանավը դեպի Մարս թռիչքների համար»,- հայտարարել Է նա՝ Տեխասի նահանգի Օսթինում ելույթ ունենալով South by Southwest փառատոնում: «Ես կարծում եմ՝ մենք կկարողանանք այնտեղ եւ հետադարձ առաջին կարճատեւ թռիչքներն իրականացնել հաջորդ տարվա առաջին կեսին»:

Ավելի վաղ նշվում Էր, որ Space X-ը դեպի Մարս առաջին թռիչքները պլանավորել Է 2022 թվականին: Դրա համար ընկերությունը մշակում Է նոր գերծանր հրթիռ՝ Big Falcon Rocket-ը, որը կարող Է տեղավորել 120 մարդու: Այն կարող Է անվտանգ վայրԷջք կատարել նույնիսկ շարժիչներից մեկի խափանման դեպքում, ինչպես նաեւ լրալցավորում կատարել տիեզերքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am