Յուլյա Սամոյլովան Եվրատեսիլ – 2018-ում հանդես կգա I Won՚t Break երգով

Armenpress 11:14, 12 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Յուլյա Սամոյլովան Եվրատեսիլ – 2018-ում հանդես կգա I Won՚t Break երգով, կոմպոզիցիայի շնորհանդեսը կայացել Է Առաջին ալիքի «Կիրակնօրյա ժամանակ» ծրագրի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մարտի 11-ին Առաջին ալիքը հաստատել Է, որ Սամոյլովան կներկայացնի Ռուսաստանը Եվրատեսիլ- 2018-ում, որը տեղի կունենա մայիսի 8-ից մինչեւ 12-ը Լիսաբոնում: «Եվրատեսիլն այն Է, ինչ մենք երազում Էինք ամբողջ ընտանիքով: Հրաշալի Է, որ երազանքները կատարվում են ( … ) Այս երգը ճիշտ իմ մասին Է: Դրանում ես ինձ իսկական եմ զգում»,- ասել Է Սամոյլովան Առաջին ալիքի եթերում:

Սամոյլովայի նոր երգի վրա աշխատել են Լեոնիդ Գուտկինը, Նետտա Նիմրոդին եւ Արիե Բուրշտեյնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am