1000х90.jpg (78 KB)

«Արսենալ»-ը հաղթեց. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Armenpress 19:20, 11 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Ուոթֆորդ»-ին (3:0):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործներին» հաջողվեց հանդիպան մեկնարկին արդեն առաջ անցնել հաշվի մեջ: 8-րդ րոպեին աչքի ընկավ Մուստաֆին: «Ուոթֆորդ»-ի ֆուտբոլիստներն առաջին կեսում լուրջ վտանգ չէին ներկայացնում:Երկրորդ կեսի 59-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի (9-րդ գոլային փոխանցումը) փոխանցումից հետո Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկեց հաշվի տարբերությունը:  Իսկ ահա 77-րդ րոպեին րոպեին, ստանալով գնդակը Օբամեյանգից, Հենրիխ Մխիթարյանը դիպուկ հարվածով գրավեց դարպասը (երկրորդ գնդակը «Արսենալ»-ի կազմում): Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 81-րդ րոպեին: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով հօգուտ «Արսենալ»-ի:

Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ն ունի 48 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ հորիզոնականում է:

Հաջորդ հանդիպումը Արսեն Վենգերի սաները կանցկացնեն մարտի 16-ին՝ մրցելով «Միլան»-ի հետ (Եվրոպայի լիգա):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am