1000х90.jpg (78 KB)

Սերբիան չեղարկում Է այցագրային ռեժիմը Վրաստանի համար

Armenpress 15:25, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի եւ Սերբիայի միջեւ այցագրային ռեժիմն ուժի մեջ կմտնի առաջիկա օրերին, նախքան վավերացման համապատասխան ընթացակարգերի ավարտվելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Համապատասխան համաձայնագիրը մարտի 7-ին Բելգրադում ստորագրել են Վրաստանի եւ Սերբիայի ԱԳ նախարարներ Միխայիլ Ջանելիձեն եւ Իվիցա Դաչիչը:

«Այսօր մենք պայմանագիր ստորագրեցինք անայցագիր հաղորդակցության վերաբերյալ, իսկ վաղը Սերբիայի կառավարությունը բացառության կարգով կընդունի համապատասխան որոշում, եւ Վրաստանի քաղաքացիները, նախքան խորհրդարանական ընթացակարգերի ավարտվելը, հնարավորություն կունենան առանց այցագրերի ուղեւորվել Սերբիա, ինչպես որ դա ժամանակին Սերբիայի քաղաքացիների համար արեց Վրաստանը»,- հայտարարել Է Դաչիչը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am