1000х90.jpg (78 KB)

Հայկական զբոսաշրջային ընկերությունները ITB Berlin 2018-ի շրջանակներում նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել

Armenpress 15:18, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում մարտի 7-11-ըտեղի է ունենում «ITB Berlin 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ «ITB Berlin-ի» ներկայացուցիչների կողմից բացառիկ հնարավորություն է տրվել հայկական կողմին մասնակցել ցուցահանդեսի շրջանակում մարտի 8-ին իրականացվող «ITB Speed Networking Event» ծրագրին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծրագրի շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայկական և ցուցահանդեսին մասնակից արտասահմանյան ընկերությունների և այցելուների միջև B2B հանիպումների ձևաչափի միջոցով։ Նշենք, որ ցուցահանդեսին հայկական տաղավարը ներկայացնում է թվով 17 զբոսաշրջային ընկերություն: ՑուցահանդեսինՀայաստանի մասնակցությունը կազմակերպում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը ՀՀ տնտեսականզարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ և մասնավոր հատվածի հետհամագործակցությամբ:

Ցուցահանդեսի շրջանակներում մարտի 7-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջությանպետական կոմիտեի նախագահ, պատվիրակության ղեկավար Զարմինե Զեյթունցյանը մասնակցել է Մետաքսի ճանապարհիերկրների նախարարական 8-րդ հանդիպմանը: Հանդիպումն ունի «Մետաքսի ճանապարհ»-ի զբոսաշրջություն 2025-ի օրակարգ»խորագիրը և նվիրված է զբոսաշրջության երկարաժամկետ զարգացման հարցերին «Մետաքսի ճանապարհ»-ի պատմականերթուղիներով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am