Անկարան ծրագրում Է Աֆրինում գործողությունն ավարտել մինչեւ մայիս

Armenpress 14:53, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտնել Է, որ սիրիական Աֆրինում հանրապետության զինված ուժերի «Ձիթենու ճյուղ» գործողությունը կավարտվի մինչեւ մայիս:

Չավուշօղլուի այդ հայտարարությունը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փոխանցել Է Haber Turk-ը: Նրա տվյալներով՝ ԱԳ նախարարը նաեւ հայտարարել Է, որ Անկարան կարող Է Բաղդադի հետ համատեղ գործողություն իրականացնել Իրաքի եւ Թուրքիայի սահմանում՝ Իրաքում մայիսյան ընտրություններից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am