1000х90.jpg (78 KB)

Թուրքիայում Ս-400-ը վիթխարի մարտահրավեր Է դաշինքի համակարգերի համար. ՆԱՏՕ-ի գեներալ

Armenpress 14:41, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը, որն Անկարան գնում Է Մոսկվայից, վիթխարի մարտահրավեր կներկայացնի Թուրքիայի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի սպառազինությունների համակարգերի համար: Մարտի 7-ին մի խումբ լրագրողների հետ կայացած հարցազրույցում այս մասին հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի Ռազմական կոմիտեի ղեկավար չեխ գեներալ Պետր Պավելը, որն աշխատանքային այցով գտնվում Է Վաշինգտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ս-400-ը համատեղելի չԷ ՆԱՏՕ-ի ինտեգրված համակարգի հետ: Ուստի, եթե համակարգը վերջ ի վերջո ձեռք բերվի, այն պետք Է (Անկարայի կողմից շահագործվի) որպես առանձին (միավոր): Բայց նույնիսկ որպես չինտեգրված (համակարգ) այն վիթխարի մարտահարվեր կներկայացնի Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի բոլոր միջոցների համար: Թուրքիան, բնականաբար, ազատ Է սպառազինություն ընտրելու հարցում, բայց ցանկացած որոշում, լինի այն անձնական, թե պետական, հետեւանքներ ունի»,- հայտարարել Է Պավելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am