Էդուարդ Զորիկյանը Ֆիլհարմոնիայում հանդես եկավ դաս-համերգով

Armenpress 14:37, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2007 թվականից մինչ օրս Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» մասշտաբային նախագիծը, որն իրապես մեծ ավանդ ունի դպրոցահասակ երեխաների երաժշտական ճաշակի զարգացման գործում:

Ծրագրի շրջանակում դասական և ազգային երաժշտությունը մատուցվում է դաս-համերգների միջոցով: Հայտնի երաժիշտները և երաժշտագետներն, իբրև բանախոսներ, ներկայացնում են անվանի կոմպոզիտորների կյանքը, ստեղծագործությունները, բացատրում երաժշտական գործիքների ստեղծման պատմությունը, դրանց առանձնահատկությունները:

Պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այսօր արդեն «Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ի ծրագրում ներառված են ոչ միայն դասական երաժշտության մասին պատմող դասախոսություն-համերգներ, այլ նաև ազգագրական, ժողովրդական և գուսանական երգ և պար: Այս տարիների ընթացքում նախագծի ընձեռած հնարավորությամբ հազարավոր աշակերտներ մասնակից են եղել նման դաս-համերգների և գիտելիքների հագեցած պաշարով և դրական էմոցիաներով հեռացել դահլիճից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայից, այս անգամ դպրոցականներին համերգային ձևաչափով դասավանդեց բանաստեղծ, երգահան, հեղինակ կատարող Էդուարդ Զորիկյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am