Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Armenpress 13:58, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին մարտի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, դեպի Հրազդան ընթանալիս «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը` 1978 թ. ծնված Մակաբե Մանուկյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am