Կանայք մեծ դերակատարություն ունեն մեր երկրի զարգացման գործում. ՀՀ վարչապետի ուղերձը կանանց տոնի առթիվ

Armenpress 13:08, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։ Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր հարգանքը և անսահման սերը ձեր նկատմամբ:

Ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպիտով ու երջանիկ, շրջապատող աշխարհը ձեր սիրով ու հմայքով ավելի գեղեցիկ ու հանդուրժող դարձնեք, ներդաշնակ լինեք ինքներդ ձեզ հետ, իսկ ձեր ընտանիքներում միշտ ջերմ և սիրով լցված մթնոլորտ լինի:

Սիրելի՛ կանայք, Դուք մեծ դերակատարություն ու առաքելություն ունեք մեր երկրի զարգացման գործում: Ուզում եմ վստահեցնել, որ մենք շատ հետևողական ենք լինելու, որպեսզի դուք դրսևորվելու և Հայաստանում ձեզ մաքսիմալ պաշտպանված ու գնահատված զգալու համար բոլոր հնարավորություններն ունենաք: Այս գեղեցիկ օրը ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում: Երջանիկ եղեք ու վայելեք ձեր տոնը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am