ԱՄՆ-ում հազարավոր ավիաչվերթներ են չեղարկվել ձնատեղումների պատճառով

Armenpress 12:02, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում անբարենպաստ եղանակային պայմանները, այդ թվում՝ առատ ձնատեղումները արեւելյան ծովափին հանգեցրել են ավելի 2700 ավիաչվերթների չեղարկման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

FlightAware պորտալի տվյալների համաձայն, որը հետեւում Է օդանավերի տեղաշարժերին, միայն Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում չեղարկվել Է 529 չվերթ կամ բոլոր չվերթների 60 տոկոսը: Հզոր փոթորիկ Է մոլեգնում ԱՄՆ-ի արեւելյան ծովափին, որի հարվածներն այս կամ այն չափով կզգան Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Քոնեքթիքութի, Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի, Վերմոնտի, Նյու Հեմփշիրի եւ Մենի նահանգները: ԱՄՆ-ի ազգային օդերեւութաբանական ծառայությունը փոթորկի մասին տարածել Է նախազգուշացում, որ գործելու Է «մարտի 7-ից մինչեւ 9-ը ներառյալ»:

Կանխատեսվում Է, որ երկրի հյուսիս-արեւելքում ձյան ծածկույթի հաստությունը կգերազանցի 30 սանտիմետրը: Ձնատեղումները կմիջարկվեն անձրեւներով եւ կուղեկցվեն քամու՝ վայրկյանում մինչեւ 22,4 մետր պոռթկումներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am