1000х90.jpg (78 KB)

Պուտինը բանաստեղծություն Է արտասանել Մարտի 8-ի առթիվ

Armenpress 11:59, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսագրել Է ուղերձ, որտեղ կանանց շնորհավորել Է Մարտի 8-ի առթիվ: Տեսահոլովակը հրապարակել Է ՌԻԱ Նովոստին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կնոջ սիրտն ամենահավատարիմն Է, նրա ներումը՝ ամենախորաթափանցը, իսկ մայրական սերը հիրավի անսահման Է»,- ասել Է պետության ղեկավարը, ինչից հետո արտասանել Է Անդրեյ Դեմենտեւի բանաստեղծությունը: Պուտինն առաջին անգամը չԷ, որ ռուսաստանցի կանանց բանաստեղծություններով Է շնորհավորում Կանանց միջազգային օրվա առթիվ: 2017 թվականին նա արտասանել Էր Կոնստանտին Բալմոնտի ստեղծագործությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am